Հերթական փորձանքը կառավարության կողմից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին: Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք: Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը, ի մասնավորի, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի գնահատմամբ, … Читать далее

Լուկաշենկոն վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կկատարի ՌԴ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Նա վաղը բանակցություններ կվարի ՌԴ նախագահի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն ինտեգրման հեռանկարները և արդի միջազգային խնդիրները, Միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի թեմաներ:

Բազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ավելի ու ավելի խոշոր քայլերով է ընթանում միաբևեռ աշխարհակարգի փլուզումը, որը գործում էր 1990-ականներից սկսած, և արագ անցում է կատարվում դեպի բազմաբևեռ աշխարհակարգի։ Իսկ այս պայմաններում այլ ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի դերակատարությունն էլ ավելի է մեծանում։ Մյուս կողմից էլ՝ լսելի է դառնում Գլոբալ հարավի մաս կազմող երկրների ձայնը, որոնք ևս … Читать далее

Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում հպարտ-հպարտ հայտարարել, թե իր իշխանավարման շրջանում, իբր թե, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ ըստ կարգի է արվում, մի խոսքով՝ հրաշալի է: Ինչպես այլ դեպքերում, այս հարցում էլ Փաշինյանը, բնականաբար, կեղծում է իրողություններն ու իրականությունը: Առհասարակ, ընտրությունների հետ կապված, կոնկրետ վերջին 7 տարվա առումով կան … Читать далее

«Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայտարարագրման գործընթացը քաղաքացիներին այս օրերին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկն է: Ավաղ, ոչ միակը: Այն առնչվում է մեծ թվով մարդկանց. պետությունը նրանց «ներքաշում» է անհարկի թղթաբանության մեջ, գումարած՝ դրանից բխող հարկային պարտավորությունները: Շատ մասնագետների կարծիքով, սա այս իշխանությունների՝ մարդկանց գրպանը մտնելու հերթական քաղաքականությունն է: Ցանկացած գործընթացի դեմ պայքարելու առաջին քայլն իրազեկումն է, … Читать далее

Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հաճախ կարելի է քաղաքական գործիչներին ու հատկապես լրատվամիջոցներին ուղղված դիտողություններ լսել, թե Փաշինյանի ասածներին, ամեն մի ստին չարժե անդրադառնալ: Ուղղակի պետք է արհամարհել և այսպիսով նրան որոշակի «բլոկադայի» ենթարկել: Դիտողություններ անողները նկատում են, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ իր ցանկացած արտահայտություն, այդ թվում՝ արտաքուստ սենսացիոն, արձագանք ստանա ու … Читать далее

Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մամուլում օրեր առաջ կրկին անդրադարձ է եղել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» ընկերության էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհին. նշվում է, որ հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները` փորձելով պատասխանատվության սլաքներն այլ տեղ ուղղել։ «Դոմուս» ընկերությունից տեղեկացանք, որ իրականում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի … Читать далее

Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ․ Ռուբիո

Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում, նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքերը մեջբերում է The New York Times-ը։ «Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակում ռազմական լուծում գոյություն չունի։ Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր», — ասել է պետքարտուղարը լրագրողներին Սաուդյան Արաբիա ժամանելուց առաջ՝ ուկրաինացի պաշտոնյաների … Читать далее

Վրաստանն աջակցում է Հրվ. Կովկասում խաղաղությանը և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. նախագահ Կավելաշվիլին՝ Գաֆարովային

Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը: Նրանք նաև քննարկել են երկու երկրների միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Թուրքիայի հետ … Читать далее

Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան, «Սպուտնիկ Ադրբեջանի» փոխանցմամբ՝ այս մասին Աստանայում իր ղազախ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել միջպետական ​​հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում: Չնայած դրան՝ կայուն խաղաղության ճանապարհին … Читать далее