Եվրո-2024. հունիսի 21-ի խաղացանկը

Այսօր՝ հունիսի 21-ին, կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության յոթերորդ խաղային օրը: Նախ կխաղան E խմբի թիմերը, Սլովակիայի հավաքականը կհյուրընկալի Ուկրաինայի հավաքականին, ապա B խմբի թիմերն իրենց հանդիպումները կանցկացնեն. Լեհաստանը կխաղա Ավստրիայի հետ, իսկ Նիդեռլանդները՝ Ֆրանսիայի։ Այսպիսով՝ ժամը 17:00-ին տեղի կունենա Սլովակիա — Ուկրաինա հանդիպումը, ժամը 20:00-ին՝ Լեհաստան — Ավստրիա, իսկ ժամը 23:00-ին՝ Նիդեռլանդներ — Ֆրանսիա:

Եվրո-2024. Ռումինիա-Ուկրաինա. մեկնարկային կազմեր

Այսօր՝ հունիսի 17-ին, Մյունխենի (Գերմանիա) «Ալիանց Արենա» մարզադաշտում կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի` Ռումինիայի-Ուկրաինա հանդիպումը։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով: Ռումինիա. Նիցե, Բանկու, Բուրկե, Դրեգուշին, Ռացիու, Մարին Ռ., Ման, Մարին Մ., Ստանչիու, Կոման, Դրագուս: Ուկրաինա. Լունին, Կանոպլյա, Մատվիենկո, Մուդրիկ, Ստեպանենկո, Սուդակով, Ցիգանկով, Շապարենկո, Զաբարնի, Զինչենկո, Դովբիկ: Ռումինիայի … Читать далее

Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան այսօր

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 17-ինկկայանա երեք հանդիպում: E խմբում Ռումինիան կմրցի Ուկրաինայի հետ: Այդ հանդիպումըկմեկնարկի 17:00-ին: Նույն խմբում` Երևանի ժամանակով 20:00-ին, Բելգիան կմրցի Սլովակիայի հետ: Եվ խաղային օրվա վերջին հանդիպմանը` ժամը 23:00-ին, Ավստրիան կխաղա Ֆրանսիայի հետ: Գերմանիայի 10 քաղաքները` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարդը հյուրընկալել ենԵվրոպայիառաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» … Читать далее

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրո-2024-ը

Հունիսի 14-ին մեկնարկում է ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը։ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։ Ստորև՝ մասնակիցներն ըստ խմբերի․ A խումբ Գերմանիա — ԵԱ … Читать далее

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի հաղթող

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դարձել է 2024 թվականի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող։ Երեկ՝ հունիսի 9-ին, նա հինգ սեթում 6 հաշվով հաղթեց ATP-ի վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ալեքսանդր Զվերևին 6:3, 2:6, 5:7, 6:1, 6:2 հաշվով։ Սա նրա առաջին հաղթանակն էր այս մրցաշարում։

Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2024-ի համար

Իսպանիայի հավաքականը հրապարակել էվերջնական կազմը Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար։ Հայտացուցակում ընդգրկված է 26 խաղացող։ Դարպասապահներ՝ Ունայ Սիմոն (Աթլետիկ), Դավիդ Ռայա (Անգլիա), Ալեքս Ռեմիրո (Ռեալ Սոսյեդադ): Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ (Ռեալ Մադրիդ), Խեսուս Նավաս (Սևիլիա), Այմերիկ Լապորտ (Ալ-Նասր, Սաուդյան Արաբիա), Ռոբին Լե Նորման (Ռեալ Սոսյեդադ), Դանի Վիվիան (Աթլետիկ), Ալեխանդրո Գրիմալդո (Բայեր, Գերմանիա), Նաչո Ֆերնանդես (Ռեալ Մադրիդ), … Читать далее

Չեմ կարող որևէ կերպ բացատրել՝ ինչ է տեղի ունեցել․ Խաչանովը՝ Ռոլան Գարոսից դուրս մնալու մասին

Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ռոլան Գարոսի երկրորդ շրջանում սլովակ Յոզեֆ Կովալիկից կրած պարտությունը։ 28-ամյա ռուսաստանցին պարտվել է հինգ սեթում՝ 6:4, 6:4, 4:6, 3:6, 4:6: Կովալիկը ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 145-րդ տեղը: «Չեմ կարող որևէ կերպ բացատրել, թե ինչ է տեղի ունեցել։ Առաջին անգամ պարտվեցի սեթերում 2:0 հաշվով։ Ես դեռ պատրաստ չեմ դա վերլուծել, հիասթափված … Читать далее

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ — «Նոա» Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ» Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա) Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան) Անդրանիկ Հակոբյան — «Վալենսիա Մ-19» (Իսպանիա) Դավիդ Դավիդյան — «Փյունիկ» Էրիկ Սիմոնյան … Читать далее

Ծանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում: Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը, պոկելով 108 կգ և հրելով 134 կգ, երկամարտի 242 կգ արդյունքով դարձել է ԱԱ-ի երիտասարդների փոխչեմպիոն: Առաջին տեղում 246 կգ արդյունքով Վենեսուելայի ներկայացուցիչն է: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը զբաղեցրել էր … Читать далее

Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվել է «Տոտենհեմին» և 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Այս հաղթանակը Պեպ Գվարդիոլայի թիմին թույլ է տվել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում շրջանցել «Արսենալին» և զբաղեցնել առաջին տեղը։ Պրեմիեր լիգայի 37 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 88 միավոր՝ երկու միավորով առաջ անցնելով լոնդոնյան թիմին։ Այսպիսով, … Читать далее