Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր

Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության … Читать далее

«Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ  տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում … Читать далее

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում

Մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական … Читать далее

«Ներկայիս տնօրենի օրոք ոչ մի ծառ չի հատվել». Բուսաբանական այգին հայտարարություն է տարածել

Բուսաբանական այգին հայտարարություն է տարածել. «Երևանի բուսաբանական այգու ծառահատումների հետ կապված ներկայիս տնօրեն Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի և իր օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։ Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի 2025թ-ի մարտի 17-ի 15-Լ հրամանի մասնագիտական հանձնախմբի մասնակցությամբ (Ժիրայր Վարդանյան, Նորիկ Շատոյան, Աշոտ Բոգդանյան, Նաիրա Պողոսյան, … Читать далее

Գոհար Ավետիսյանը զուգերգ է կատարել Արման Հովհաննիսյանի հետ մոսկովյան մենահամերգին (տեսանյութ)

Օրերս Մոսկվայում կայացել է երգիչ Արման Հովհաննիսյանի մենահամերգը։ Համերգի ընթացքում երգիչը ներկայացել է նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանի հետ զուգերգով։ Տեսանյութն՝ այստեղ

Ավտոբուսը վրաերթի է ենթարկել սկուտեր վարող 3-ամյա աղջկան․ ՌԴ

Մոսկվայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել փոքրիկ աղջկա, ով սկուտեր է վարել, այս մասին հայտնում է REN TV-ն՝ վկայակոչելով աղբյուրին։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսում։ Տատիկը չի կարողացել հետևել իր երեք տարեկան թոռնուհուն, երբ նա սկուտեր է վարել, իսկ երեխային ավտոբուսը հարվածել է։ Տուժած աղջիկը տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա վիճակի մասին մանրամասն տեղեկություններ չկան, բժիշկները … Читать далее

Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ մարտի 10-16-ը (2025թ․) Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (16.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված … Читать далее

iPhone-ը բոլորովին նոր թանկարժեք մոդել կթողարկի

Apple-ը դիտարկում է iPhone 17 Ultra պրեմիում մոդելի թողարկման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը՝ հղում անելով ինսայդեր yeux1122-ին։ Աղբյուրի համաձայն՝ գալիք iPhone 17 Ultra-ն կունենա ավելի փոքր Dynamic Island կտրվածք, բարելավված հովացման համակարգ՝ օգտագործելով գոլորշու խցիկներ և ավելի մեծ մարտկոց: Ակնկալվում է, որ ավելի փոքր Dynamic Island-ը կօգտագործվի միայն Ultra տարբերակում՝ բաղադրիչների սահմանափակ … Читать далее

«Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին

«Դու նայում ես կնոջդ, ով 38 տարեկան է, 2 անգամ ծննդաբերած ու մի քանի անգամ բալիկ կորցրած, որը բերում է ֆիզիոլոգիական որոշակիորեն դժվարության: Դու տեսնում ես երիտասարդ աղջիկների, ովքեր կառուցվածքով ու աչքերի մեջ կրակով, դա քեզ տանում է դեպի քո 25 տարեկանը: Կնոջդ աչքերի փայլն այն պատճառով նույնը չի, ինչպես այն աղջիկներինը, որովհետև ինքը քեզ … Читать далее

Վրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց

Մարտի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն․ ժամանած «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղափոխել է «Վեդի» բժշկական կենտրոն, … Читать далее