Հրադադարի ռեժիմը եռակի խախտվել է․ իրավիճակը՝ սահմանին
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։