Խոշոր ավտովթար․ վիրավորներից մեկը երեխա է

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի կամրջի բետոնե հենասյանը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Оставьте комментарий