Հզոր երկրաշարժ է կանխատեսվում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գիտնականները Ստամբուլում և Մարմարա ծովում յոթ բալից բարձր երկրաշարժ են կանխատեսում, տնտեսական հետևանքները կզգա ամբողջ Թուրքիան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը։
Լրատվամիջոցներն այս շաբաթ հերթական անգամ հրապարակեցին խորհրդի անդամ, գիտնական Նաջի Գյորուրի հայտարարությունը Ստամբուլում հնարավոր երկրաշարժի մասին։ Հյուսիսային Անատոլիայի խզվածքի ճյուղերից մեկն անցնում է Մարմարա ծովով՝ Ստամբուլի ափերի մոտ։

«Կանխատեսումների համաձայն՝ Մարմարա ծովում խզվածքի ակտիվացման դեպքում տեղի կունենա հզոր երկրաշարժ։ Մինչև 2030 թվականը նման երկրաշարժի հավանականությունը մոտ 50 տոկոս է։ Եզրակացությունն արվել է այս տարածաշրջանում երկրաշարժերի 2000 տարվա պատմության ուսումնասիրության և երկրաֆիզիկական ու սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա»,- բացատրել է փորձագետը:

Նրա խոսքով, մշակվել են իրադարձությունների հնարավոր զարգացման մի շարք սցենարներ, Ստամբուլի քաղաքապետարանը նախապես գնահատել է զոհերի և հնարավոր փլուզվող շինությունների հավանական թիվը։

Ամբողջ Թուրքիան երկրաշարժից զգալի բացասական տնտեսական ազդեցություն կզգա, քանի որ Ստամբուլն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 35 տոկոսը, ասել է Էյդողանը։
«Մարմարա ծովում երկրաշարժը անմիջապես կազդի ավելի քան 25 միլիոն բնակչություն ունեցող յոթ նահանգների վրա»,- պարզաբանել է Էյդողանը։

Оставьте комментарий