Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության տարածքում`

Հուլիսի  13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի  13-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի և 17-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հուլիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    37.90C (1980 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        13.00C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   25.20C

Оставьте комментарий