ԱՄՆ Ջորջիա նահանգում տուն մտած հսկա օձը կարճ միացում է առաջացրել, հայտնում է Fox 17-ը։
Հրշեջ-փրկարարական ջոկատը հաղորդագրություն է ստացել բնակելի տանը բռնկված հրդեհի մասին և ժամանել է կանչի վայր։ Հրդեհն արագ մարվել է, որից հետո հրշեջները փորձել են պարզել դրա պատճառը։
Նրանք եզրակացրել են, որ տունը բռնկվել է կարճ միացման պատճառով, իսկ հետո օձին են հայտնաբերել, որն էլ, ըստ ամենայնի, հրդեհի պատճառ է հանդիսացել։ Նա սողացել է հատակի տակ և դիպել լարերին, ինչի արդյունքում էլ կարճ միացում է առաջացել:
Նշվում է, որ ստացած վնասվածքներից հետո օձը ողջ չի մնացել։ Ըստ հրշեջների՝ դա ամենամեծ օձն էր, որ իրենք երբևէ տեսել են։