Դաժան սպանություն Երևանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հուլիսի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երկաթուղայինի 7-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Նշվում է, որ թե՛ տան ներսում, թե՛ դրսում անտանելի հոտ էր գալիս, քանի որ պարզվել է, որ Վահան Ե․-ն սպանվել է 2 օր առաջ։ Նա խեղդամահ է եղել։ Եվ մինչ կժամաներ դատական բժիշկը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները առանձնապես դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը կատարելու կասկածանքով՝ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հայտնաբերել ու ձերբակալել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 21-ամյա Արամո Օ․-ին։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Оставьте комментарий