Հարսանիքի ժամանակ փեսան ուշագնացել է եղել ընկերների պատճառով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վիետնամում հարսանիքի ժամանակ ընկերները ձեռքերի վրա թռցրել են փեսային և չեն կարողացել բռնել։ Նա տապալվել է գետնին և կորցրել գիտակցությունը։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել ֆոտոսեսիայի ժամանակ։ Փեսան, հարսնացուն և նրանց ընկերները պատրաստվում էին նկարվել ծաղկե կամարի տակ, և գեղեցիկ կադրի համար նրանք որոշեցին օդ նետել երիտասարդին։ Փեսային մի քանի անգամ  ձեռքերի վրա թռցրել են, բայց ինչ-որ պահի ընկերները չեն կարողացել բռնել նրան։ Որոշ ժամանակ տուժողն անգիտակից վիճակում է եղել։

Ականատեսները շրջապատել են երիտասարդին։ Կամաց-կամաց փեսան ուշքի է եկել։ Նրան ջուր են տվել, որից հետո նա կարողացել է ոտքի կանգնել։ Երիտասարդը հարսանիքը չփչացնելու համար ժպտացել է։

Քանի որ հարսանիքի ժամանակ ալկոհոլ են օգտագործել, ենթադրվում է, որ ընկերները չեն կարողացել բռնել փեսային, քանի որ հարբած են եղել։

Оставьте комментарий