Բախվել են շտապօգնության մեքենան ու Mitsubishi-ն. 4 վիրավորների մեջ են բժիշկն ու բժշկուհին

Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել: Ժամը 18:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա — Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի շտապօգնության և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին և Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Оставьте комментарий