Ողբերգական ավտովթար Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում

Հունիսի 29-ին, ժամը 13.00-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երանոս գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը:

Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում «ՎԱԶ-2123» մակնիշի մեքենան Երանոս բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում գլորվել է ձորը: Վարորդը՝ 75-ամյա Աշոտ Խաչատրյանը, մահացել է։

Կատարվում է նախաքննություն:

Оставьте комментарий