ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անհաջող մահափորձը մեծացրել է նոյեմբերի ընտրություններում նրա հաղթելու հավանականությունը, գրում է Politico-ն։
Նրան շրջապատող մարդիկ կարծում են, որ այդ փաստը նրա կողմնակիցներին կստիպի գնալ քվեարկության։
Թրամփի հաղթանակը սկսել են ավելի հավանական գնահատել նաև ընտրությունների արդյունքների վրա խաղադրույքներ ընդունող բուքմեյքերները։ Հրատարակությունը հիշեցնում է, որ երբ 1981 թվականին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը վերապրեց մահափորձը, նրա վարկանիշը նույնպես կարճ ժամանակում բարձրացավ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է պաշտպանության տակ՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ իր մահափորձից հետո։ Տեղի 20-ամյա բնակչի հարձակման հետևանքով հանրապետական քաղաքական գործիչը վիրավորվել է աջ ականջից, միջոցառման այցելուներից մեկը մահացել է, ևս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։