ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի մոր նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է Չեչնիայի ղեկավարի մորը՝ Ռուսաստանի հերոս Ախմաթ-Խաջի Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահ Աիմանի Կադիրովային։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական տեղեկագրում:

Ինչպես ասվում է պարզաբանման մեջ, Աիմանի Կադիրովան ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ կապված ուկրաինացի երեխաների վերակրթության ծրագրի իրականացման և ուկրաինական հակամարտությանը մասնակցող չեչեն մարտիկների ընտանիքներին օգնելու հետ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը պաշտոնապես հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից և արդեն ուժի մեջ է մտել։ Նոր փաթեթն ընդլայնել է անձնական սահմանափակումները, որոնք տարածվում են 116 անհատի և կազմակերպության վրա:

Оставьте комментарий