Կորած երեք երեխաներից մեկին գտել են խեղդված

Պրիմորիեում հայտնաբերվել է գետում անհետացած երեք երեխաներից մեկի դին. հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։

Որոնումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 24-ին 8 և 9 տարեկան երկու տղա, ինչպես նաև 12-ամյա մի աղջիկ գնացել են Արսենևկա գետ և տուն չեն վերադարձել։ Նրանց որոնում են ոստիկանները, կամավորներն ու փրկարարները։

 

Оставьте комментарий