ՃՏՊ է տեղի ունեցել․ կա տուժած

Հունիսի 24-ին, ժամը 15:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհից Առնո Բաբաջանյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում՝ էստակադայաի մոտակայքում, բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1959 թ.) և «MAZ» մակնիշի ջրատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․, ծնված 1950 թ.), վերջինիս կցված մոտոպոմպից առկա է վառելիքաքսուկային նյութի արտահոսք (բենզին)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները, իսկ «KamAZ» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս բերվել արգելափակումից։

Փրկարարներն Է․ Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։

 

Оставьте комментарий