Վեճ-ծեծկռտուքն ավարտվել էր ծանր մարմնական վնասվածքով

Հունիսի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե ծառից ընկել է: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Արմավիրի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ բուժօգնության տեղափոխված երիտասարդը ժամը 15.30-ի սահմաններում Նալբանդյան գյուղում վիճաբանել էր համագյուղացի երեք երիտասարդների հետ, վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ հասակակից երիտասարդը կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

21-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ հայտնել է, որ ինքն է սուր-կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել հիվանդանոց տեղափոխված համագյուղացուն:

Կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ

Оставьте комментарий