Ալիևը, Էրդողանի հրավերով, այսօր կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայցելի Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել համագործակցության հետագա խորացման համար։

Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և գլոբալ արդի խնդիրների շուրջ։

Оставьте комментарий