Օտարերկրյա գործակալների մասին օրենքը պետք է կանխի Վրաստանում հեղափոխությունները. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը ծառայում է երկրում անկարգությունների և հեղափոխությունների կանխմանը։

«Օրենքի հետ կապված որեւէ փաստարկ չներկայացվեց, ես բոլորին առաջարկեցի հանրային քննարկում, բայց բոլորը խուսափեցին, այս ամենը ցույց է տալիս, որ փաստարկներ իրականում չկան, թափանցիկությունն այլընտրանք չունի, հեղափոխությունն ու անկարգությունները կանխելը այլընտրանք չունի։ Թափանցիկության մասին օրենքը ծառայում է այս ամենին»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Հունիսի 3-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է դա անել։

Оставьте комментарий