Եգիպտոսում կրկին շնաձուկ է հայտնաբերվել

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի ափից մոտ 3 կմ հեռու ձկնորսները Միջերկրական ծովում շնաձկան ձագ են բռնել։ Այս մասին հայտնել է Seenews կայքը։

Տեղի Օվկիանոսագրության ու ձկնորսության ինստիտուտի փորձագետները հայտնել են, որ այդ տեսակը վտանգ չի ներկայացնում տարածքի համար:

Ձկնորսը շնաձկան ձագին բռնել է ափից ավելի քան 3 կմ հեռավորության վրա՝ Էլ-Մաքս տարածքին զուգահեռ տարածքում։

Մասնագետներն ընդգծել են, որ այս տեսակը ոչ թե այս տարածաշրջանում է ապրում, այլ ապրում է խորը ջրերում, և նրա ներկայությունն այս ժամանակահատվածում բնական է, քանի որ շնաձկների զուգավորման շրջանն է՝ լինի դա՛ Կարմիր ծովում, թե՛ Միջերկրական ծովում։

Ըստ նրանց՝ կարիքը չկա ստեղծել խուճապ ու շփոթություն՝ հրապարակելով ու շրջանառելով ապակողմնորոշիչ լուրեր կրող տեղեկություններ և նկարներ։

Оставьте комментарий