Իմ նպատակն է կանխել խոշոր պատերազմը. Շոլցը դեմ է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար: Նա այս մասին ասել է Բեռլինում «Քաղաքացիական երկխոսություն» միջոցառման ժամանակ, գրում է Bild-ը:

Շոլցն ասել է, որ պատճառ չի տեսնում Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի հնարավոր կիրառման գոտին ընդլայնելու համար։

«Գոյություն ունեն գերմանական զենքի մատակարարման հստակ կանոններ, որոնք համաձայնեցված են Ուկրաինայի հետ, և նրանք աշխատում են», — ասել է Շոլցը:

Կանցլերն ընդգծել է, որ իր նպատակն է «կանխել խոշոր պատերազմի բռնկումը»։

«Ուկրաինայի ինքնապաշտպանության համար գերմանական զենքի մատակարարումը ծառայում է նաև պատերազմի սրումը կանխելուն, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի», — ասել է նա։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին կոչ էր արել չեղարկել Ռուսաստանին ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործման արգելքը։

Оставьте комментарий