Սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 19-22-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հունիսի 17-ի և 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Оставьте комментарий