Սյունիքի մարզում իրանական համարանիշերով բեռնատար է կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում իրանական համարանիշերով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լծեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է  ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Оставьте комментарий