Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ)

Մայիսի 12-ին Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության ժամանակ 19 մարդ է զոհվել։ Այս մասին մայիսի 13-ին հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Նահանգապետը պարզաբանել է, որ մայիսի 11-ին վիրավորված ևս մեկ կին մահացել է։

Գլադկովը հայտնել է, որ վիրավորվել է 27 մարդ։ Մարզի ղեկավարի խոսքով՝ 36 մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում։

«Սովորական անցորդները՝ տղամարդիկ և կանայք, փլատակների տակ են նետվել և դուրս բերել երեխաներին ու ծերերին»,-ասել է նահանգապետը։

      

Оставьте комментарий