Ողբերգական ավտովթար

Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ հունիսի 11-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի սկզբնամասում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ժիրայր Թ․-ի վարած  VAZ 2106 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Գառնիկ․Ղ-ի վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ժիրայր Թ․-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Անի Ս․-ն, 1-ամյա Սաթեն Թ․-ն և VAZ 2107-ի վարորդ Գառնիկ Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Արշակ Ս․-ն, 19-ամյա Սլավիկ Հ․-ն և 19-ամյա Արամ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Հայկ Ս․-ն «Էջմիածին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ավելին՝ այստեղ

Оставьте комментарий