Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 13-18-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-15-ը, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Оставьте комментарий