Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքում մի տղամարդ, իր 13-ամյա աղջկա ձեռքը քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել ու երեխային ասել է  որ այդ մասին չպատմի ոչինչ տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողներին կինը հայտնել է, որ ժամը 18։00-ից մինչև ժամը 19։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ տղամարդը, դպրոցից վերադառնալիս հետապնդել է իր 13-ամյա դստերը և իրենց շենքի շքամուտքում բռնել է նրա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի բնակիչ 71-ամյա Թովմաս Թ․-ն, ով ապրիլի 27-ին ժամը 20։00-ին Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկից ձերբակալվել և ներկայացվել է բաժին:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Оставьте комментарий