Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում

Past.am-ը գրում է.

Իդեալ համակարգը Գյումրիում նոր հասցե ունի՝ Վազգեն Սարգսյան 24/3։ Նոր` երկհարկանի , հարմարավետ խանութ-սրահը իր հաճախորդներին է ներկայանում եվրոպական լավագույն արտադրողների վերջին հավաքածուներով։ Լուսավոր և ընդարձակ Խանութ-սրահում ներկայացված եվրոպական աշխարհահռչակ ապրանքանիշերի լավագույն տեսականին կգոհացնի նույնիսկ ամենաիքնատիպ և նրբաճաշակ սպառողին ,իսկ հատուկ առաջարկները և ակցիաները որակյալի և շքեղության համադրությունը հասանելի կդարձնեն յուրաքանչյուրին։

Իդեալ Համակարգը հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ առաջարկել բարձրակարգ ապրանքներ և ծառայություններ, հարմարավետ և ժամանակակից միջավայրում , շարունակում է ընդլայնել իր խանութ-սրահների ցանցը՝ ակտիվացնելով իր գործունեությունը հատկապես ՀՀ մարզերում ։ Իդեալ համակարգում վստահ են ,որ առանց մարզերի զարգացման, հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն ։ Բացելով նոր խանութ-սրահներ ՀՀ մարզերում ,Իդեալ համակարգը ոչ միայն ապահովում է հավասար պայմաններ իր բոլոր սպառողների համար, այլ նաև նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը ,ինչն էլ տնտեսության զարգացման կարևորագույն քայլերից մեկն է։

2024-ին Իդեալ Համակարգում նորություններն ու անակնկալները շարունակական են լինելու։

Оставьте комментарий