Թուրքիայի կոչը՝ Իրանին

Թուրքիայի իշխանությունները խնդրել են Իրանին չհարձակվել Իսրայելի վրա։ Այս մասին ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Դեպքից առաջ մենք հանդիպել ենք Իրանի և ԱՄՆ իշխանությունների հետ և չափավորության կոչ ենք արել։ Կողմերի փոխադարձ ակնկալիքներն ու ուղերձները փոխանցվել են մեր երկրի տարածքով»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել գլոբալ հակամարտությունը կանխելու համար։ Անկարան նաև դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան վրա հարձակումը։

Оставьте комментарий