Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի. Զելենսկի

Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։

«Այո, մենք ունենք հակահարձակման ծրագիր», — ասել է նա:

Միաժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ հարձակողական գործողության համար Ուկրաինային անհրաժեշտ են առաջադեմ սպառազինության համակարգեր օտարերկրյա գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Նա նաև հույս է հայտնել, որ Կիևը կստանա ժամանակակից տեխնոլոգիաներ՝ նորագույն զինատեսակների արտադրության համար։

Ուկրաինայի վերջին հակահարձակումը սկսվել է 2023 թվականի հունիսի 4-ին, սակայն այն տապալվել էր:

Оставьте комментарий