Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթն ազդում է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, այլև մարդկության ապագայի վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Պեկինում կայացած ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը, ինչպես նաև մարդկության ապագան և ճակատագիրը կախված են նրանից, թե արդյոք Չինաստանը և Միացյալ Նահանգները կհամագործակցեն կամ կհակադրվեն միմյանց», – նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Սի Ծինփինը ընդգծել է, որ «քանի դեռ երկու կողմերը միմյանց համարում են գործընկերներ, հարգում են միմյանց շահերը, խաղաղ գոյակցում են և համագործակցում են փոխշահավետ արդյունքների համար, երկկողմ հարաբերությունները կբարելավվեն»։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների միջև փոխանակումների ինտենսիվությունը կավելանա։

Оставьте комментарий