Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Վրաստան, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ Յենս Ստոլտենբերգին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։

Նախատեսված են Ստոլտենբերգի հանդիպումները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստոլտենբերգն այցելել էր Ադրբեջան, իսկ Վրաստանից հետո կայցելի Հայաստան:

Оставьте комментарий