Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է. Հաջիև

Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է. Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։

Այս մասին գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Շարունակելով Ալիևի սկսած թեզը՝ Հաջիևն ասել է, թե Ադրբեջանը գործել է «միայն Ադրբեջանի տարածքում»։

«Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և, դրանով իսկ, Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք:

Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրական վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է նա։

Պարզ չէ, սակայն, թե ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, երբ Ադրբեջանն ինքն է եղել նախահարձակ, հրթիռային և օդային հարվածներ հասցրել խաղաղ բնակչությանը, բռնի տեղահանել, սպանել ու գերեվարել տեղում խաղաղ ապրող քաղաքացիներին:

Оставьте комментарий