Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է եղել, որ Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։

Ըստ ահազանգի 1 կամ 2 տուն է փլուզվել։ Դեպքի վայր է մեկնել մարտական 4 հաշվարկ։ Ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում։ ՆԳՆ-ից առայժմ ոչ հերքում, ոչ հաստատում են այդ լուրերը։

Հավելենք, որ սոցցանցերում գրում են, որ պայթյունը որոտացել է լավաշի փռում։

 

Оставьте комментарий