Սանկտ Պետերբուրգի նավահանգստում սուրճի խմբաքանակում ավելի քան 13 միլիարդ ռուբլի արժողությամբ կոկաին է հայտնաբերվել

Սանկտ Պետերբուրգի նավահանգիստ Բելգիայից ժամանած սուրճի խմբաքանակում ավելի քան 1200 կգ կոկաին է հայտնաբերվել, գրում է News.ru-ն:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ առգրավված թմրանյութի արժեքը սև շուկայում կազմում է ավելի քան 13 միլիարդ ռուբլի։

Կոկաինը եղել է սուրճի պարկերով բեռնարկղում, բեռը հասել է Անտվերպենից։ Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հոդվածով։

Оставьте комментарий