Կրեմլը նոր հայտարարություն է արել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, մոտեցումների նրբությունները ընդունված են։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Փաշինյանն ասել էր, որ ուկրաինական հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ. այս առճակատումը, ըստ նրա, անհանգստություն է առաջացնում հայկական կողմի համար, քանի որ ուղղակիորեն ազդում է Երևանի բոլոր հարաբերությունների վրա։

«Մենք դա ընդունում ենք ի գիտություն: Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանց մասին: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցին հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը:

Оставьте комментарий