Դանակահարել է հասակակցին, ապա հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է հիվանդանոցում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվել Արտաշատի ԲԿ-ից՝ որովայնի թափանցող  արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:  Վիճակը ծանր էր եւ առաջին բուժօգնությունից հետո  նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ:

Ոստիկանները պարզել են, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ  տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից մեկ այլ երիտասարդ՝ Այգեպատ գյուղի բնակիչ: Նա վիճելու էր եկել դանակով զինված: Տղային դանակահարելուց հետո նա հարձակվել էր նաեւ հոր վրա, որը, սակայն, բարեհաջող պաշտպանվել էր, եւ երիտասարդը դիմել էր փախուստի:

Ոստիկանները հաջորդ օրը Այգեպատ գյուղում հայտնաբերել են դանակահարողին, ձերբակալել եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Մայիսի 28-իօն նա դատարանի որոշմամբ կալանավորվել է եւ տեղափոխվել ՔԿՀ:

Իսկ մայիսի 31-ին Էրեբունի ԲԿ-ից հայտնել են, որ երիտասարդն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

Оставьте комментарий