10 ժամով կդադարեցվի մի շարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 2-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղ., 0-30Բ տների ջրամատակարարումը:

Հունիսի 2-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Ապարան քաղաքի ջրամատակարարումը:

Ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Գուրգեն Մահարի, Վարդաշեն 1, 2, 3, 4, 5,6, 7, 8, 9, 10, 11, 12 փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 2-ին ժամը 07:00-12:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղ., Ջրառատ Նոր թաղ., Ջրառատ թաղ. 4 փողոցի,  Միկրոշրջան թաղ.  2-69 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Оставьте комментарий