120 հազար դրամի կեղծ փողերով գնումներ. Չարբախի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 8-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ Արարատյան փողոցում գործող առևտրի կենտրոնում անհայտ անձը գնումներ կատարելիս վճարել է 2 հատ 50 հազարանոց և 1 հատ 20 հազարանոց կեղծ թղթադրամներ և ստացել 12 հազարի մանրադրամ:
Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գնումները կեղծ թղթադրամներով կատարել է մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին: Նոյեմբերի 9-ի ցերեկը նա հայտնաբերվեց Շիրակի փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց Չարբախի բաժանմունք:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оставьте комментарий