Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունեցել

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի կայքը։

«Նոյեմբերի 5-ի օրվա երկրորդ կեսին գրանցվել է մագնիսական փոթորիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրի մագնիսական դաշտում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է  G3 դասի փոթորիկ, ինչը հինգ բալանոց սանդղակով նշանակում է ուժեղ աստիճան, մինչդեռ G5-ը ծայրահեղ մակարդակ է։

Оставьте комментарий