Ալլա Պուգաչովան վերադարձել է մերձմոսկովյան Գրյազ գյուղի իր ամրոցը (տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է մերձմոսկովյան Գրյազ գյուղի իր ամրոցը։ SHOT-ի թղթակիցները ֆիքսել են նրա տուն հասնելու պահը:

Երեկ երեկոյան Պուգաչովան մեքենայով մուտք է գործել Ռուսաստանի տարածք Պսկովի շրջանի անցակետով։ Այնտեղ նա նստել է գնացքը և այսօր վաղ առավոտյան ժամանել Մոսկվա։

Ինչպես պարզել է SHOT-ը, այս ամբողջ ընթացքում ամրոցը պատրաստվել է նրա ժամանմանը։

Թե որքան ժամանակով է Պուգաչովան վերադարձել հայրենիք, և ինչ ծրագրեր ունի, հայտնի չէ։

Տեսանյութն այստեղ։

Оставьте комментарий