Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 1-ին, ժամը 10։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները եկեղեցուն հարակից տարածքում հայտնաբերել են քաղաքացի Ք. Պ.-ին (ծնված 1986 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին

Оставьте комментарий