Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ելույթ է ունեցել «Մետաքսի ճանապարհ» ֆորումի բացման ժամանակ: Նա հայտարարել է, թե Վրաստանը շատ լավ գիտի պատերազմի գինը և նաև գիտակցում է, թե որքան արժեքավոր է խաղաղությունը:

«Իմ կառավարության հիմնական նպատակներից է պատերազմից խուսափելը և խաղաղություն ապահովելը։ Չնայած մեր աշխարհագրական, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին` մենք կարողացել ենք առողջ քաղաքականության և մեր գործընկերների հետ սերտ համակարգման միջոցով անվտանգ պահել մեր ժողովրդին և մեր երկիրը։ Մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևան և բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ վերջապես Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Ղարիբաշվիլին։

Оставьте комментарий