Զորի Բալայանը ծանր հիվանդ է. կորցրել է հիշողությունը

Civic. am-ը գրում է․
Այսօր հոդված ենք հրապարակել, որում նշվում է, թե որոշ տեղեկություններով՝ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ընտանիքով մեկնել է Լոնդոն։ Քիչ առաջ մեր խմբագրություն զանգահարեց Զորի Բալայանի տղան՝ վիրաբույժ Հայկ Բալայանը՝ վստահեցնելով, որ հայրը և իր ընտանիքից որևէ անդամ Լոնդոն չի մեկնել, իրենք Երևանում են։   «Ոչ հայրս, ոչ մեր ընտանիքը Լոնդոն չի մեկնել։ Հայրս Երևանում է, արդեն 2 տարի ծանր հիվանդ է, հիշողության հետ խնդիր ունի», -ասաց Հայկ Բալայանը՝ հավելելով, որ համաձայն չէ հոր հասցեին հնչեցված գնահատականների հետ։   Նա նաև վստահեցրեց, որ իր տղան որպես ժամկետային զինծառայող մասնակցել է 44-օրյա պատերազմին, ինքը ևս անցել է մարտական ուղի։

Оставьте комментарий