Երևանն ու Բաքուն համակարծիք են՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, հետևապես հակամարտությունը լուծված է․ Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հիմնականում լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու համար։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով՝ Թեհրանում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։

«Հակամարտությունը հիմնականում լուծված է։ Երկու կողմերն էլ համակարծիք էին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և սա էր հիմնական չլուծված խնդիրը»,- նշել է Լավրովը։

Այժմ, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, մնում են գործնական քայլեր հարաբերությունները լիովին կարգավորելու համար։

«Խոսնքն առաջին հերթին խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու մասին է, ինչի մասին բոլորը պայմանավորվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներում»։

Оставьте комментарий