Ողբերգական դեպք․ տղամարդը 7-րդ հարկից ցած է նետվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված թաղամասի թիվ 76 շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 51-ամյա Հ. Պ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների վերջինս 7-րդ հարկից իրեն ցած է նետել:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Оставьте комментарий