Խոշոր ավտովթար. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112.7 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Շ.-ի վարած Opel մակնիշի, Վայց ձորի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Գոռ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 72-ամյա Մամրե Ս.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 04-ը գլխիավայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մամրե Ս.-ն, նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 77-ամյա Ավագ Հ.-ն և ևս մեկ հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Оставьте комментарий