Հայ երիտասարդ երաժիշտը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական փառատոններից մեկին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 3-10-ը Բեռլինում կանցկացվի աշխարհի ամենահեղինակավոր դաշնամուրային փառատոններից մեկը՝ Berliner Klavierfesttage-ը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը:

Փառատոնի շրջանակներում մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Berliner Philharmonikerում կայանալիք մեծ գալա համերգին Էդուարդ Գևորգյանը ելույթ կունենա միջազգային հանդիսատեսի առջև:

Ի դեպ, նշենք, որ այս տարվա փառատոնը համախմբում է երիտասարդ դաշնակահարների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Չեխիայից և Սերբիայից:

Էդուարդ Գևորգյանի մասնակցությունը այս նշանավոր միջոցառմանը ոչ միայն արտացոլում է նրա բացառիկ երաժշտական տաղանդը, այլ նաև նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ ցուցադրելով հայ տաղանդը համաշխարհային բեմում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий