Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում` Oգոստոսի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։

Оставьте комментарий