Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Եղվարդ խոշորացված համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում  հայտնաբերել են տանտիրոջ՝ 51-ամյա Ռուբեն Մ-ի դին:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Оставьте комментарий